Դպրոցի պատմությունը

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 8, 2016

Մեր դպրոցը 150 տարեկան է:
Ով չունի պատմություն,նա չունի անցյալ,,ով չունի հիշողություն,չի կարող ունենալ ոչ պատմություն, ոչ անցյալ: Մարդուն, ժողովրդին որպես անկախ,ազատ միավոր վերացնելու ամենակարճ ճանապարհը նրան հիշողությունից զրկելն է, այթմատովյան մանկուրտ դարձնելը:
Մաշտոցն էր,որ եկավ դառնալու մեր հիշողությունը,հիշողությունը մեր իսկ գոյության,մեր իսկ մասին:Մաշտոցն էր,որ մեզ վերադարձրեց մեր անցյալը,անցյալի մեր պատմությունը:Մեր ազգի պատմության ամենամեծ սխրանքը իրագործելուց հետո նա շրջեց ողջ Հայաստանով,բացեց դպրոցներ բազում:Մի դպրոց էլ Մաշտոցը հիմնել է Գուգարքի Աշուշա բդեշխի պատվերով ՀՀ լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում գտնվող գյուղի հին բնակավայրերից մեկում՝ Այբասանում:Այբասան,այսինքն այբ ասողներ:Այբասանի դպրանոցի հին եվ բարի ավանդույթները,այն է՝ սերը դեպի գիտելիքի լույսը,խոնարհումը տառաճանաչության եվ գրի հանդեպ,անցնելով դարերի միջով,հասել է ցայսօր:
Ինչպես Հայաստանի շատ ու շատ բնակավայրեր,Այբասան-Համզաշեն-Համզաչիման-Մարգահովիտն էլ
/ի դեպ այս անունն արհեստական է եվ ժամանակն է,որ մտածենք գյուղի պատմական անունը,այն է՝Այբասան կամ Համզաշեն,վերականգնելու մասին/ունեցել է դառը պատմություն,հիմնվել,ավերվել,հիմնվել:Այբասանը 10-րդ դարում վերակնգնվել է արդեն նշավոր պետականեվ ռազմական գործիչ,մեծ հայրենասեր Գրիգոր Համզե Պահլավունու կեղմից Համզաշեն անվամբ,գյուղումկառուցում է նաեվ եկեղեցի, որը նման է եղել Անիի Ապաղումրենց եկեղեցուն:Պահլավունի իշխանը դրանով իր երախտագիտությունն է հայտնել հայոց զորքի համար արագավազ ձիեր բուծող այբասանցիներին:Համզե կամ Համզա արաբերեն բառ է,որ նշանակում է ախորժակ ունեցող: Ինչպես երեվում է գյուղը եղել է նաեվ գավառի կենտրոն:Իսկ Խաչատուր Աբովյանը իր «Վերք Հայաստան»-ի վեպում գրում է,որ Աղասին Համզաչիմանի անտառում եղնիկ էր որսում:
Մեր նշանավոր գրողների եվ գիտնականների /Սերո Խանզադյան,Հայկ Խաչատրյան եվ այլ/ ուսումնասիրությունները,ինչպես նաեվ գյուղում եվ հարակից տարածքներում եղած ավանդապատումները փաստում են,որ Մարգահովիտը եղել է պատմական Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկը:Պատմության ընթացքում Դսեղից,Շնողից,Անիից,Արցախից եվ այլ հեռավոր տեղերից հետագայում Համզաչիման վերադարձողները եղել են նախկին տեղաբնակներ:

 


4-րդ եռամսյակի ֆինանսական հաշվետվություն

Posted by: | Posted on: Հունվարի 11, 2018

Документ 0 Документ 1


Ամանորին ընդառաջ

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 26, 2017

 

 

 

25.12.2017թ. Լոռու մարզպետարանի կազմակերպած տարեմուտի միջոցառման ժամանակ ամփոփվեցին Լոռու մարզպետ  Ա. Նալբանդյանի հովանավորած ՙՙԻմ ծննդավայրը՚՚ վերնագրով շարադրության արդյունքները և 2016-2017 ուստարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի ձեռքբերումները:

Հաղթողների  մեջ են  ՙՙԻմ ծննդավայրը՚՚ շարադրության հեղինակ՝ Մարգահովիտի միջն. դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Մարտիրոսյանը  /ուս.՝ Սեդա Մատինյան/  և  ՙՙՆԶՊ՛՛ առարկայի  հանրապետական փուլում թիմային  2-րդ,  անհատական 3-րդ կարգի դիպլոմների արժանացած՝  11-րդ դասարանի սովորող   Գուրգեն Ղումաշյանը  /զինղեկ՝  Ք. Քոչարյան/:

 Շնորհավորում ենք Մարգահովիտի միջն. դպրոցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով բազում ձեռքբերումներ:


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 22, 2017

Ավարտին է մոտենում ևս մեկ տարի, որը լի էր հաջողություններով, գեղեցիկ միջոցառումներով, հաճելի նորություններով և անսպասելի փոփոխություններով:Շուտով մենք կդիմավորենք Նոր տարին՝ ամենալուսավոր տոնը, որը միավորում է աշխարհի բորոլ մարդկանց, բոլորի սրտերը լցնելով բերկրանքով և ջերմությամբ…

Թող խաղաղություն և անդորր տիրի ամբողջ աշխարհում…


2018թ. բյուջեի նախագծի նախնական տարբերակի փոփոխություններ

Posted by: | Posted on: Նոյեմբերի 15, 2017

Margahovit_2018_naxnakan_byuje


Հաշվետվություն

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 10, 2017

12


2018 Թ. ԲՅՈՒՋԵՅԻ ՆԱԽԱԳԻԾ <> ՊՈԱԿ-ի

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 29, 2017

Margahovit_2018_naxnakan_byuje


Ներքին գնահատում 2017թ.

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 8, 2017

nerqin gnahatum 2017


Հաշվետվություն

Posted by: | Posted on: Հուլիսի 17, 2017

Margahovit_01.07.17


Լոռու մարզի աշակերտների շրջայց ՀՀ նախագահի նստավայրում

Posted by: | Posted on: Ապրիլի 27, 2017
20.04.2017Թ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ  ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ  ԷՐ ՄԱՐԶԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ   ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ  ՇՐՋԱՅՑԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ: ԴՊՐՈՑԻ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ԱՇԱԿԵՐՏ ԳՈՒՐԳԵՆ ՂՈՒՄԱՇՅԱՆԸ ՊԱՏՎԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ:

Հաշվետվություն

Posted by: | Posted on: Ապրիլի 5, 2017

հաշվետվություն էջ2 հաշվետվություն էջ 1